Չինաստանում բետոնե խողովակները մեքենայի վրայից ընկել և գլորվելով հայտնվել են բնակելի տների տարածքում. կա 9 զոհ և 7 վիրավոր
Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Ֆուցզյան քաղաքում տեղի է ունեցել խոշոր վթար։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։
Նշվում է, որ տրակտորի արգելակման անսարքության հետևանքով մեքենայի վրայից ընկել են բետոնե խողովակները։ Արդյունքում բետոնե խողովակները գլորվելով հայտնվել են բնակելի տների տարածքում։
Այս ամենի հետևանքով մահացել է 9 մարդ, այդ թվում նաև վարորդը։ 7 մարդ ստացել է մարմնական վնասվածք։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։