«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ախտահանիչ աշխատանքները Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է կորոնավիրուսի դեմ ինտենսիվ պայքարն ու կանխարգելիչ միջոցառումները:
Հիմնադրամը ախտահանման աշխատանքներ է իրականացրել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում:
Վարակը կանխարգելող հատուկ նյութերով ախտահանվել են կանգառները, մայթերը, աղբամաններն ու փողոցների առավել բանուկ հատվածները: