Ինդոնեզիայում ժայթքել է Կրակատուա հրաբուխը
Ինդոնեզիայում ժայթքել է Անակ-Կրակատուա հրաբուխը։ Այս մասին տեղեկանում ենք Jakarta Post-ից։
Ժայթքումը տեղի է ունեցել ապրիլի 10-ին և շարունակվել է մինչև ապրիլի 11-ը։ Տեղի բնակիչների խոսքերով լավայի արտանետումները տարածվել են հրաբխից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ 2018 թվականի ժայթքման ժամանակ մահացել էր ավելի քան 400 մարդ։