«Միլանը» կերկարաձգի պայմանագիրն Ալեսիո Ռոմանյոլիի հետ և կգնի Ռեբիչի տրանսֆերը
Իտալական «Միլանը» ցանկանում է թիմում պահել Անտե Ռեբիչին և Ալեսսիո Ռոմանյոլիին։
Ակումբի ղեկավարները հաշվի առնելով ֆինանսական վատ դրությունը, այնուամենայնիվ որոշել են գումարներ ներդնել, որպեսզի թիմում պահեն այս ֆուտբոլիստներին։
Ակումբը մտադիր է գնել Ռեբիչի տրանսֆերային իրավուքնները, ինչպես նաև երկարաձգել Ռոմանյոլիի պայմանագիրը, ըստ որի նա 3,5 միլիոն եվրոյի փոխարեն կստանա 4,5-5 միլիոն եվրո։