Որքան էլ շատերին դուր չգա՝ հանրային տրանսպորտը չի աշխատի․ Փաշինյանը հորդորում է ըմբռնումով մոտենալ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով ներկայացրել է, թե ինչ է արել կառավարությունն ու ինչ է պատրաստվում անել առաջիկայում՝ կապված արտակարգ դրության հետ։
Նա տեղեկացրել է, որ մի շարք ընտանիքներ առաջակցություն են ստացել և կշարունակեն ստանալ։
Նա հորդորեց բոլորին մնալ տանը և սահմանափակել տեղաշարժը։
Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ, որքան էլ դուր չգա շատերին, հանրային տրանսպորտը չի աշխատելու, քանի որ կառավարությունում պարզել են՝ հիվանդության տարածումը հիմնականում եղել է հանրային փոխադրամիջոցների միջոցով։