«Յուվենտուսը» սկսել է Պոլ Պոգբայի գործակալի՝ Մինո Ռայոլի հետ բանակցությունները
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամենայն հավանականությամբ կփոխի իր ակումբային գրանցումը մրցաշրջանի ավարտից հետո։
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ 27-ամյա ֆրանսիացու համար լավ տարբերակ է «Յուվենտուս» վերադարձը։ Թուրինյան ակումբն արդեն իսկ սկսել է աշխատանքները ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Հիշեցնենք, որ ֆրանսիացուն ցանկանում է գնել նաև Մադրիդի «Ռեալը»։