Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը հասավ 13 հազարի
Վերջին 24 ժամում Ռուսաստանի Դաշնության 49 ռեգիոններում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1667 նոր դեպք։
Այս մասին տեղեկանում ենք երկրի օպերատիվ շտաբից։
Վերջին մեկ օրում մահացել է 12 մարդ, առողջացել 250-ը։ Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է մայրաքաղաք Մոսկվայում։ Ապրիլի 11-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է վարակի 13584 դեպք։