1 օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 2100 մարդ
ԱՄՆ-ում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 2100 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Այս ցուցանիշով ԱՄՆ-ն ռեկորդակիր է, քանի որ մինչ այս պահը ոչ մի երկրում մեկ օրում այսքան մահ չէր գրանցվել։
1 օր առաջ մահացել էր 1783 մարդ։ Այս պահին ԱՄՆ-ում կա մոտ կես միլիոն վարակակիր, որոնցից 18637-ը մահացել են։