COVID-19-ից աշխարհում մահացել է 100 հազար մարդ
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 100 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք համաշխարհային վիճակագրական տվյալներից։
Այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կա մոտ 1,7 միլիոն վարակակիր։
Վարակակիրների թվով առաջատար է ԱՄՆ-ն, որտեղ կա մոտ կես միլիոն վարակակիր։ Իսպանիայում՝ 160 հազար, Իտալիայում՝ 150 հազար, Ֆրանսիայում և Գերմանիայում՝ 125 և 122 հազար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանում սկսված վարակը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։