Ամբողջ Հանրապետության տարածքում արտակարգ ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է. Մարուքյան
Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հաայաստան» կուսակցության և ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:
Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»։