Այս պահի դրությամբ ունենք 12-րդ մահը, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել. Արսեն Թորոսյան
Հայաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել: Այդ մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս պահի դրությամբ ունենք 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ մահացածը 81 տարեկան քաղաքացի էր՝ ծանր հիվանդություններով։