Թմրամիջոցների հայտնաբերման դեպքերն աճում են․ ՆԳ փոխնախարարԿառավարությունը խաղող մթերողներին վարկի գրավի 50 % բյուջետային երաշխիք կտա. ՊապոյանՌուսական բանակը 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Զապորոժիեի մարզում և ԴԺՀ-ում. ՊՆՏոլմա և խինկալի արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել էՎեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդինԿան ղեկավարներ, որոնք չեն հասնում թոշակի տարիքին, քանի որ ժողովուրդը նրանց կախում է տուռնիկից. Քոչարյանի գրասենյակի ղեկավարի արձագանքը՝ ՓաշինյանինԱռանձին ուշադրություն է դարձվել ԼԳԲՏՔ+ անձանց և այլ խմբերի նկատմամբ խտրականության ընկալումներին. ՄԻՊԽաչատրյան Գագիկը երբ լինի ազատության մեջ, ինքը ոչ միայն կքայլի, այլև կվազի. Փաշինյան44-օրյայի զեկույցը աղմկարահույց է, ափսոս գաղտնի է, չեմ կարող ասել. Գեղամ ՄանուկյանԲելառուսը մտադիր չէ որևէ մեկի վրա հարձակվել, քանի որ դա հավասարազոր կլինի մահվան. ԼուկաշենկոՎովա Վարդանովի որդին ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցնում Եմենին2018-ից իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը նոր բացահայտումներ արեց Հայկ Սարգսյանի մասին Նորապատի դպրոցում ոտքի վրա երեխաների դաս անելու վերաբերյալ տեղեկատությունը չի համապատասխանում իրականությանըԲաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են. Ալեն ՍիմոնյանԱպօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք. ՓաշինյանՀայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Ալեն ՍիմոնյանԵմենի հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ գտնվող Դուբաբ քաղաքըՍփյուռքը չի կարող Հայաստանի մենթորը լինել. մոռանում ենք, որ խոսքը ուրիշ երկրի մասին է. ՓաշինյանՀովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնումԱտեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում. Փաշինյանը որոշում է կայացրել«Անմիջապես ցանկացա զանգահարել մորս». Լավրովը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասինԵթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ ՓաշինյանՀաջիև. Ադրբեջանն ու Հայաստանը մտել են խաղաղության նոր դարաշրջանԵթե որևէ մեկն ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, նշանակում է, որ ասում են՝ ՀՀ տարածքը, ասենք, 29,750 քառակուսի կիլոմետր է. պատերազմ են հայտարարումԱդրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան ԱբրահամյանՄի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պարոն Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ. ՓաշինյանՕկուպացված Մարտակերտում ականի պայթյունից վիրավորվել է հերթական ադրբեջանցինԱռուշ Առուշանյանը ՔՊ-ն դաշինք է ձևավորելու. Փաշինյանը հաստատեց«Kia»-ն բախվել է շատրվաններին, շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ«Հզբոլլահի» թունելների պայթեցման հետևանքով Լիբանանում երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)Աջ ականջը ձախ ձեռքով չեն քորում. չարժեր ՔՊ մտնել «Բիզնես» «կլասով». ՔաղաքագետԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն գործող ռեկտորն էՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 11-ի դրությամբ
Բյուրեղավանի ջրում՝ «շեղում չկա», բայց մեկ տարում՝ կրկնվող թունավորումներ, հակասական նմուշառումներ և 2 քրեական վարույթ
Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից. Փաշինյանն անցավ դպրոցի տնօրեններին
Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են ԱրցախՊապիկյանը կրկին զորամասեր ու դիրքեր է գնացելԲյուրեղավանի խմելու ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվելՆավթի գները գերազանցել են 105 դոլարը՝ ճնշում գործադրելով Ուոլ Սթրիթի վրաՀրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտնաբերել
Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում. «Հրապարակ»Որոշ հասցեներում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՌուսաստանի 26 խոշոր օդանավակայանում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին. «Հրապարակ» Ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ էսկալացիայի չգնալու պատճառը ընտրություններն ենԾաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել Փաշինյանին. «Հրապարակ»
Մամուլ

Հայաստանը կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրվա ընթացքում ռուսական էլեկտրոնային տեղեկատվական տիրույթում շրջանառվում էր մի տեղեկություն, ըստ որի` Կրեմլ ներկայացված ՌԴ պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն` Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել՝ հայ-թուրքական սահմանի երկայնքով մարտական պատրաստականության բերել Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի «էլիտար» գնդերն ու բրիգադները, զենիթային եւ ռեակտիվ գործողության համակարգերը, հակահրետանային համալիրներն եւ մոտոհրաձգային ու հետեւակային զորքերը, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում է 7000 զինվոր:

Այս տեղեկատվությունը երեկ պաշտոնական հաստատում չստացավ, չնայած, կրկնում ենք, ակտիվորեն շրջանառվում ու տարածվում էր ռուսական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:

168.am-ի աղբյուրների համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նախօրեին կարճատեւ՝ մի քանի ժամյա այցով գտնվել է Հայաստանում, ենթադրաբար՝ Գյումրիի ռուսական ռազմակայանում: Թե ինչ նպատակով, հայտնի չէ: Ակնհայտ է, սակայն, որ այս երկու տեղեկությունները կապված են իրար հետ, եւ մեկը լրացնում է մյուսին:

Եթե իսկապես Պուտինը նման հրահանգ է իջեցրել, ապա ակնհայտ է, որ ՌԴ պաշտպանության նախարարը պետք է այցելեր Գյումրի՝ տեղում այդ հրահանգն «իրացնելու համար»: Կամ, եթե Շոյգուն ժամանել է Հայաստան, ապա, վստահաբար՝ ինչ-որ հույժ կարեւոր առաքելությամբ: Եվ ուրեմն, եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա նշանակում է, որ այս օրերին Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի «պլացդարմի» վերածելու նախապատրաստական աշխատանքներով:

Դրա համար Ռուսաստանը, իհարկե, իրավական հիմնավորումներ ունի, նման «զորաշարժերը» կարգավորվում են համապատասխան պայմանագրերով, եւ Հայաստանն, ըստ էության, ոչինչ անել չի կարող դրա դեմ: Սա այն է, ինչի մասին տարիներ շարունակ ահազանգում էին «մի քանի տասնյակ մարգինալները», սա սեփական երկրում օտարերկրյա զինված ուժեր ունենալու գինն է, որը նշանակում է, որ ցանկացած ժամանակ Հայաստանն ակամա կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ:

Ընդ որում, իրավիճակի նրբությունն այն է, որ ռուսական այդ գործողությունները նախապատրաստվում են Թուրքիայի հետ հնարավոր առճակատման համար, իսկ Թուրքիան մեր «դարավոր թշնամին» է: Այսինքն՝ Աստված մի արասցե, ռուս-թուրքական ռազմական առճակատման դեպքում ռուսական զինուժի գործողությունները հանրային աջակցություն կստանան Հայաստանում, քանի որ դրանք ուղղված են լինելու մեր դարավոր թշնամու դեմ:

Այլ հարց է, որ կախված այդ հնարավոր ռազմական գործողությունների մասշտաբներից՝ Հայաստանում, ինչպես ասում են, կարող է «քարը քարին չմնալ»: Դեռեւս 2000-ականների սկզբին ՌԴ Պետդումայի խոսնակ Գրիզլովը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է տարածաշրջանում:

Համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումները հասցրել են նրան, որ Ռուսաստանն այսօր կարող է «ֆորպոստն» օգտագործել՝ ըստ նշանակության: Թե ինչ կմնա դրանից հետո Հայաստանում, Ռուսաստանին, բնականաբար, քիչ է հետաքրքրում կամ չի հետաքրքրում ընդհանրապես: Որովհետեւ ֆորպոստը ոչ թե պետություն է, այլ տարածք, որտեղից հարվածներ են հասցնում թշնամուն եւ որտեղից նահանջում են, եթե հնարավոր չի լինում դիմակայել թշնամու հարձակումներին: Հայաստանը ժամ առ ժամ հայտնվում է այդպիսի տարածք դառնալու տխուր հեռանկարի առջեւ: Աստված մեզ օգնական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում