Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանից
Վազող տողեր

Ուշագրավ է, որ Մասիս Մայիլյանն ընտրությունները բոյկոտելու մասին հիշել է ոչ թե ընտրությունների առաջին փուլում, այլ երկրորդ. Արփինե Հովհաննիսյան

Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Ակնհայտ է, որ հայտնի շրջանակների (նույն տեղից ֆինանսավորվող) սիրտը նույնիսկ նման բարդ իրավիճակում եւ նույնիսկ Արցախում հեղափոխություն է ուզում ու, դրանով պայմանավորված, թմբկահարում են իրենց հայտնաբերած խախտումները: Տեղական սադրիչն էլ օգտագործում է ոչ լեգիտիմ բառը՝ ժանրի կանոններին համահունչ։ Մեր թավիշը իրենց քիչ է, հիմա էլ արցախյանն են ուզում։

Նրանք համառորեն չեն ուզում հասկանալ, որ

նախ՝ թեև որոշակի խախտումներին, որոնք արձանագրվել են նաև մեր դիտորդական առաքելության կողմից, (պատկերացնում ե՞ք բացի իրենցից էլի առաքելություն է եղել ու շատ տեղամասերում) դրանք չէին կարող ունենալ ազդեցության ընտրության ելքի վրա։
Սրա համար պետք չի որեւէ թեկնածուի դեմ կամ կողմ լինել։ Տարրական տրամաբանություն է պետք։

երկրորդ՝ իրենց նախընտրած թեկնածուն հավաքել է 26 տոկոս ձայն` ի համեմատություն մյուս թեկնածուի 49-ի տոկոսի,

երրորդ` իրենց նախընտրած թեկնածուն այդ ցուցանիշի համար պարտական է ոչ թե իրեն, այլ իրեն աջակցող ուժերին, օրինակ` Սամվել Բաբայանին: Սրա ամենապարզ վկայությունն այն է, որ ընտրությունները բոյկոտելու հայտարարություն տարածած թեկնածուի կուսակցությունների դաշինքը չի կարողացել հայտնվել խորհրդարանում:

Ավելին՝ ուշագրավ է, որ Մասիս Մայիլյանը ընտրությունները բոյկոտելու մասին հիշել է ոչ թե ընտրությունների առաջին փուլում, այլ երկրորդ, երբ թերեւս նրա քաղաքական հաշվարկների հիմք հանդիսացած մեկնարկային տվյալները իր համար անդառնալի փոփոխությունների են ենթարկվել, և միակ փրկությունը բոյկոտով սեփական պարտությունը քողարկելն է:

Սիրելի, շատ սիրելի արցախցինե՜ր թույլ մի՜ տվեք ձեզ ներքաշեն անկայունության հորձանուտ։ Դա քաղաքացիական գիտակցության զարթոնք չէ, այլ պարզունակ մանիպուլյացիա։ Աստված մի՜ արասցե, մի վտանգի դեպքում նրանք՝ այսօրվա գոռգոռացողները, հօդս են ցնդելու։

Կարևոր է նաև իմանալ, թե ինչ է սպասվում Արցախի ընտրական գործընթացներում զուտ իրավական տեսանկյունից: Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն, դիմում ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: Մասիս Մայիլյանը հայտարարել է միայն իր բոյկոտի մասին, և նրա հաղորդագրությունից պարզ է, որ դիմում չի ներկայացրել ԿԸՀ: Սա նշանակում է, որ չնայած բոյկոտի կոչերին` նրա անունը կլինի քվեաթերթիկում: Միևնույն ժամանակ՝ ըստ Արցախի Սահմանադրության երկրորդ փուլում Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Այսպիսով` ապրիլի 14-ին քվեաթերթիկում կլինեն երկու անուններ, և ընտրված կհամարվի առավել թվով ձայներ ստացած թեկնածուն»։