Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Փաստ». Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանում գազի գնի թեման այն հարցերից է, որի նկատմամբ հանրությունը չափից ավելի զգայուն է։ Խնդիրն այն է, որ գազի սակագինը լուրջ սոցիալական խնդիրների հետ է կապված, եւ դրա բարձրացումը կարող է պատճառ դառնալ, որ հանրապետությունում շղթայական թանկացումների ալիք սկսվի, իսկ թանկացումների արդյունքում ավելի է բարդանալու քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը։

Այդ է պատճառը, որ գազի գնի բարձրացման թեման դեռեւս անցյալ տարվանից բուռն քննարկումների առարկա է։ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը, սակայն այն չանդրադարձավ սպառողների վրա, եւ, ըստ էության, սակագինը մնաց նույնը, քանի որ բնակչության համար թանկացումը չեզոքացվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներքին ռեսուրսների հաշվին:

Դրանից հետո իշխանությունները հանրությանը հավաստիացնում էին, թե գազի գինը մինչեւ 2020 թվականի գարուն չի թանկանա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ռուսական կողմի հետ այս հարցի շուրջ քննարկումների արդյունքում պայմանավորվել են, որ այնպիսի սակագին պետք է սահմանվի, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Եվ ահա, պարզվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ մտադրություն հայտնել 2020թ. հուլիսի 1-ից փոփոխել գազի գինը: Ընդհանուր առմամբ, թվում է՝ 3,5 դրամով սպառողների համար գազը էժանանում է:

Սակայն ուշադրության է արժանի ՀԾԿՀ-ին ներկայացված հայտի այն հատվածը, որի համաձայն, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 100 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909,6 դրամ: Այսինքն, սոցիալապես անապահով խավի համար նախատեսված զեղչը վերանում է, ու գազը թանկանում է, այն էլ՝ 36 տոկոսով:

Սա նշանակում է, որ գազի թանկացումը նախ եւ առաջ հարվածելու է սոցիալապես անապահով խավին, որը հիմնականում 600 խորանարդ մետրից քիչ գազ է սպառում։ Առանց այն էլ ներկայումս երկրում սոցիալտնտեսական դրությունը բարվոք չէ՝ կապված արտակարգ դրության, համավարակի տարածման եւ տնտեսության որոշ ճյուղերում գործունեության դադարեցման հետ, ու տեղի ունեցող գործընթացներն իրենց բացասական ազդեցությունը զգալ կտան նաեւ ամռան ամիսներին։

Եթե սոցիալ-տնտեսական դժվարությունների խնդրին էլ գումարում ենք ամռանը գազի թանկացումը, ապա կարելի է կանխատեսել, որ բնակչության ապրելակերպի կտրուկ վատացում է տեղի ունենալու, սոցիալական լարվածության աճ է նկատվելու։

Սակայն պետք է հաշվի առնենք մի նրբություն, որ համաշխարհային շուկայում էներգակիրների գները կտրուկ նվազել են։ Ավելին՝ նավթի գինը հիմնականում Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի տարաձայնությունների արդյունքում իջել է իր պատմական նվազագույնին։ Իսկ այս հանգամանքը չի կարող որեւէ ազդեցություն չունենալ Հայաստանի համար գազի գնագոյացման վրա։

Եվ բավական ուշագրավ էր, որ մարտի 31-ին ունեցած հեռախոսազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին եւ ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:

Եվ նույն օրը պարզ դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու մասին նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։

Սակայն այն, որ նոր բանակցություններ սկսելու փոխարեն «Գազպրոմ Արմենիան» գազի գնի թանկացման մասին հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, արդեն իսկ վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան։ Խորքային խնդիրներ: Ինչպե՞ս է ստացվում, որ Բուլղարիայի համար «Գազպրոմը» գազի գինը միանգամից 40 տոկոսով իջեցնում է, իսկ ռազմավարական դաշնակից Հայաստանի առաջարկներին ընդառաջ չի գնում։ Այստեղ ՀՀ իշխանությունները մտածելու տեղ ունեն։ Հասարակությունը՝ եւս»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: