Բուրաստանի համայնքապետն ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսով է վարակվել. նրանք մեկուսացված են
Արարատի մարզի Բուրաստան համայնքի համայնքապետ Աշոտ Թարվերդյանն ընտանիքի 3 անդամների հետ մեկուսացված է, նրանց մոտ հաստատվել է կորոավիրուսով վարակ։ Այս մասին NewsPress.am-ին հայտնեց համայնքապետ Թարվերդյանը։ Վերջինս նշեց, որ վարակվել են իրենց բարեկամուհուց, որն էլ իր հերթին շփում էր ունեցել հայտնի «արտադրամասից» հաստատված դեպքերից մեկի հետ:
«Թեստավորվել ենք, ունեցել ենք դրական պատասխան։ Ես հիմա մեկուսացված եմ Արտաշատի թերապեւտիկ բաժանմունքում։ Կնոջս տեղափոխել են Նորք ինֆեկցիոն, վերջինիս մոտ առկա է շաքարային դիաբետ, ջերմում է»,- ասաց նա։