Կորոնավիրուսի պատճառով «Յուվենտուս»-ը կարող է վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին
Թուրինի «Յուվենտուս»-ը կարող է վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին՝ կապված կորոնավիրուսից առաջացած ֆինանսական ճգնաժամով։
Այս մասին հաղորդում է A Bola-ն։
Ակումբը դիտարկում է կամ Ռոնալդուին վաճառել մոտ 70 միլիոն եվրոյով, կամ էլ իջեցնել ֆուտբոլիստների աշխատավարձերը։
Նշվում է նաև, որ կարող է ոչ մի վաճառք չլինել ու Ռոնալդուն կմնա ակումբում մինչև իր պայմանագրի ավարտը՝ 2022 թվականը։