Եթե ես մի օր որոշեմ բոլոր ձեր սխալները, պարոն նախարար, մանիպուլացնել, հետևանքները Ձեզ հաճույք չեն պարգևի. Լուսինե Բադալյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ԱԺ ամբիոնից պատասխանել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով ֆեյսբուքյան իր էջի «Սթորի» բաժնում տեղադրել էր Լուսիե Բադալյանի տված մի հարցազրույցի վերնագիրն ու քվեարկություն սկսել։
Բադալյանն իր ելույթում ասել է, որ եթե նախարարը չզբաղվեր ֆեյսբուքյան «չարաճճիություններով», հիմա հնարավոր է այս նախագծերն ընդունելու անհրաժեշտություն չլիներ։
Մանրամասները՝ տեսանյութում