«Բարսելոնան» 50 միլիոն եվրոյով կվաճառի Սամուել Ումտիտիին
Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է վաճառել իր թիմի պաշտպան Սամուել Ումտիտիին այս ամռանը։
Ինչպես հայտնում է հայտնի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան, կատալոնյան ակումբը պատրաստ է 26-ամյա պաշտպանին վաճառել 50 միլիոն եվրոյով։ Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։
Այս մրցաշրջանում Ումտիտին խաղադաշտ է դուրս եկել միայն 11 անգամ։