Կսենիա Սոբչակը պատմել է, որ դեկտեմբերին վարակված է եղել կորոնավիրուսով
Լրագրող և քաղաքական գործիչ Կսենիա Սոբչակը նշել է, որ վարակված է եղել կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Սոբչակի ամուսնու ինստագրամյան էջից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես վաղուց հիվանդացել եմ կորոնավիրուսով ... Հիմա ինձ ոչինչ չի սպառնում: Դեկտեմբերի սկզբին ես ունեցա սարսափելի հիվանդություն, ես պարզապես պառկեցի և չկարողացա ոտքի կանգնել: Ես նախկինում այդքան հիվանդ չեմ եղել: Հազ, տենդ, ցավ»։
Սոբչակն ընդգծել է, որ բժիշկներն իրեն դեղեր են նշանակել։ Հիվանդությունից բուժվելուց հետո երկար ժամանակ նա ձայնի հետ խնդիրներ է ունեցել։