Մեծ Բրիտանիայում ընտանիքի 17 անդամներ վարակվել են կորոնավիրուսով
Մեծ Բրիտանիայում 17 մարդիկ, ովքեր մասնակցել են իրենց հարազատի հուղարկավորությանը, վարակվել են կորոնավիրուսով։
Այս մասին տեղեկանում ենք Metro-ից։ Նշվում է, որ 86-ամյա կնոջ հուղարկավորության ժամանակ մասնակցել են նրա մոտ հարազատները՝ 17 հոգի։
Հուղարկավորությունից օրեր անց մասնակիցներից մեկը մահացել է, իսկ մյուս 16-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։