Դավադրություն Արցախում. հանուն ի՞նչի
Վաղը Արցախում կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Դրանք կկայանան այն ժամանակ,երբ Հայաստանում և ամբողջ աշխարում մահաբեր վիրուսը շարունակում է տարածվել ու մարդկային կյանքեր լափել. վիրուսի դիմաց անզոր է անգամ բժշկությունը:
Այս աղետի Արցախ հասնելու վտանգի մասին նույնիսկ գուժում են Սորոսի իրավապաշտպանները, որոնք մինչև վերջերս հանդես էին գալիս ընտրությունները չհետաձգելու կոչերով:
Միանշանակ է, որ այս իրավապաշտպանների կոչերը ընտրությունները հետաձգելու մասին, խորքում ունեն այլ նպատակ և դա կապված է նրանց թեկնածու Մասիս Մայիլյանի վարկանիշի կտրուկ անկման հետ, բայց սրան ավելացել է նաև վարակի տարածման վտանգը և Սորոսի վկաները որոշել են դեմ ատահայտվել ընտրությունները չհետաձգելու ՀՀ իշխանության դիրքորոշմանը:
Նիկոլ Փաշինյանի կողմից պահեստային նստարանին նստեցված Սասնա Ծռերը ևս դրան դեմ են, դեմ է նաև ընդդիմությունը: Բացի իշխանությունից բոլորը դեմ են վաղվա ընտրություներին:
Իսկ ի՞նչն է անգամ համաճարակի տարածման գնով Արցախում ընտրություն անելու այս իշխանության նպատակը, արդյո՞ք այստեղ մենք գործ չունենք Արցախի դեմ լարված դավադրության հետ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կստանանք հենց Արցախից:
NewsPress.am