Առաջին եռամսյակում 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան
Հայաստանում առաջին եռամսյակում զբոսաշրջիկների այցելությունների նվազում է եղել, 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել երկիր։Սուսաննա Սաֆարյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե մարտ ամսին զբոսարջության ոլորտում ինչ կորուստներ են արձանագրվել` հաշվի առնելով համաճարակային իրավիճակը։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում ֆինանսական կորուստների մասով դեռ հաշվարկ չի կատարվել, սական խոսքը մոտ 134 միլիոն դոլարի կորստի մասին է։