24 ժամում կորոնավիրուսից Իսպանիայում մահացել է 812 մարդ
Իսպանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմում է 58 հազարի։ Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից։
Միայն վերջին 24 ժամում հիվանդացել է 6398 և մահացել 812 մարդ։ Հիվանդնների ամենամեծ քանակն արձանագրվել է Մադրիդում։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հետ մեկտեղ Իտալիան ևս համարվում է Եվրոպայում կորոնավիրուսի ամենամեծ կենտրոններից մեկը։