«ՊՍԺ»-ն այս տարի կարող է կորցնել մոտ 215 միլիոն եվրո
«ՊՍԺ»-ն մեծ գումարներ կկորցնի, եթե մրցաշրջանն ավարտվի հունիսին։ Այս մասին տեղեկանում ենք L'Equipe-ից։
Ակումբը կկորցնի ավելի քան 215 միլիոն եվրո։ Այս տարվա համար ակումբի բյուջեն կազմել է ավելի քան 638 միլիոն եվրո։ Սրա հետ մեկտեղ եթե ակումբի տնային վերջին 5 հանդիպումները անցկացվեն առանց հանդիսականների, ապա մոտ 30 միլիոն եվրո էլ կկորցնեն այդ ժամանակ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունը անորոշ ժամանակով դադրեցվել է։