«Երևան սիթի»-ից գնված սննդի պատճառով աղջիկս որովայնի ցավերից պռիստուպի մեջ ընկավ. ՖԲ օգտատերը նկարներ և տեսանյութ է հրապարակել
Ֆեյսբուքյան օգտատեր Սևակ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որով տեղեկացնում «Երևան սիթի»-ից կատարած գնումներից թունավորված իր երեխայի մասին։ Ծնողները կանչել են Շտապ օգնություն և երեխային տեղափոխել հիվանդանոց։ Սևակ Մարտիրոսյանը նաև տեղադրել է ժամկետանց սննդի լուսանկարները և կից գրառել.
«Երեկվանից իմ երեխաները իրենց լավ չեն զգում, բայց այսօր առավոտյան արդեն աղջիկս որովայնի ցավերից պռիստուպի մեջ ընկավ մի քանի անգամ, շտապ օգնույունը տարավ հիվանդանոց, հիմա երեխայիս պառկացրել են սիստեմայի տակ ու չեն թողնում տուն գա: Երեխաներիս մի բան եղավ, իմ քայլերի համար պատասխանատու չեմ, մնացածը մի քիչ ուշ»: