Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում՝ Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 25-ին և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝ Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին, 28-29-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
