Ունենք 249 պացիենտ, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում տեղեկացրեց, որ մարտի 24-ի ժամը 18:30-ի դրությամբ ունենք 249 պացիենտ, որոնց մեծ մասը գտնվում են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, մնացած մասը՝ այլ բուժհաստատություններում:
Փաշինյանը տեղեկացրեց, որ վարակակիրների շրջանում 65-ից բարձր 11 քաղաքացի ունենք, 75-ից բարձր՝ 5 քաղաքացի, 85-ից բարջր՝ վարակակիր չունենք:
Վարակակիներից մեկի՝ 77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, ևս 4 քաղաքացու վիճակը բժիշկները գնահատում են ծանր: