Արգամ Աբրահամյանը 5 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար փոխանցել եմ 5.000.000 դրամ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:
«Այս դժվարին պահին կաևոր է,որպեսզի մեր հասարակությունը միաբան լինի,և համատեղ ուժերով փորձենք հաղթահարել ճգնաժամային այս իրավիճակը:
Խորին շնորհակալություն եմ հայտնում բուժաշխատողներին՝ իրենց հերոսական աշխատանքի համար:
Աստված պահապան մեր երկրին և ժողովրդին»: