Հարձակվել են «Եհովայի վկաների» գրասենյակի վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կրակ են բացել «Եհովայի վկաներ» կազմակերպության գրասենյակի վրա:
Կազմակերպության անդամները հայտնել են, որ հարձակում է եղել լույս երկուշաբթիի գիշերը և շենի ճակատային հատվածին փամփուշտի հետքեր են մնացել:
Սա արդեն նմանատիպ երկրորդ միջադեպն է` վերջին մի քանի օրվա ընթացքում: Մինչ այդ` նոյեմբերի 23-ին էլ գրասենյակի շենքի վրա 15 փամփուշտի հետք էր մնացել: Հարձակվողներին չէին հայտնաբերել: