Հալեպում մահացել է Իդլիբի մարտերում ծանր վիրավորված Էլի Կրպոյանը. «Արևելք»
Շուրջ 1 ամիս առաջ սիրիական Իդլիբում մարտերի ժամանակ ծանր վիրավորված հայ զինծառայող Էլի Կրպոյանը մահացել է։ Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում անելով Հալեպում իր աղբյուրին։
Հաղորդվում է, որ բուժում ստանալուց հետո 1994 թվականին ծնված Կրպոյանը կրկին մեկնել է ճակատ և վիրավորվել Ազեզ շրջանի մոտակայքում՝ ահաբեկչի գնդակից:
Սիրիայի բանակի զինվոր Էլի Կրպոյանը հուղարկավորվել է Հալեպի ազգային գերեզմանատանը։