Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ1 միլիարդ դրամ գրավ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168․am
Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. BloombergՎարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ իրավապահները կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունը
Մամուլ

«Իրատես»․ Առանց դիմակի ու առանց ձեռնոցի Աննա Հակոբյանը, դիմակ ու ձեռնոց կրելու մասին բուկլետներ է բաժանել քաղաքացիներին

«Իրատես» թերթը գրում է.

«Երեկ առանց դիմակի ու առանց ձեռնոցի Աննա Հակոբյանը դիմակ ու ձեռնոց կրելու վերաբերյալ բուկլետներ է բաժանել քաղաքացիներին, դրա հետ մեկտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավաքել է ու իր այս «աշխարհացունց» կամավորական աշխատանքի մասին հայտնել: «Որոշեցի կամավոր գրվել և իմ լուման ներդնել, օգտակար լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Նախարարությունից հայտնեցին, որ մեծ թվով կամավորներ կան և փորձեցին հեռու պահել ինձ, մտածելով, գուցե չարժե, սակայն մենք պնդեցինք, որ այդպես հնարավոր չէ, ես պետք է անպայման ինչ-որ բանով օգտակար լինեմ»,- հայտարարել է վարչապետի տիկինը: Այստեղ են ասել, որ չխանգարես, հաստատ չես օգնի:

Առողջապահության նախարարությունից կամավորներին չե՞ն տեղեկացրել, թե ինչպես պետք է բուկլետները բաժանել, թե՞ գոյություն ունեն «էլիտար ու արտոնյալ» կամավորներ, որոնք մարդկանց կարող են կանխարգելիչ աշխատանքների մասին բացատրող թերթիկներ բաժանել` առողջապահական տարրական կանոները չպահպանելով:

Առողջապահության նախարարությունում տեսե՞լ են Աննա Հակոբյանի կամավորական աշխատանքի տեսագրությունները, ի՞նչ կարծիքի են:

Բայց երևում է Աննա Հակոբյանը երեկ ոչ միայն նոր առողջապահական «կանոններ» էր թելադրում, այլև լրիվ անծանոթ պատմության էջ էր բացում: «Մեր կյանքը 360 աստիճանով շրջված է: Մեր կյանքի բնականոն ընթացքը գոյություն չունի այլևս: Բոլոր այդ հարցադրումները կարծես նախորդ կյանքից լինեն: Մինիմալ հոգեբանական տրավմաներով պետք է մեր ժողովուրդը դուրս գա այս իրավիճակից: Դրան են միտված նաեւ այդ սահմանափակումները: Մենք հիմա ինչ-որ միջանկյալ տարածությունում ենք և գնում ենք դեպի ապագան: Վտանգներ չեմ տեսնում և հույս ունեմ, որ բոլորը ըմբռնումներով կմոտենան այդ հարցերին»,- անդրադառնալով լրատվամիջոցների խոսքի սահմանափակումներին, ասել է վարչապետի տիկինը:

Ի՞նչ ասել է` 360 աստիճան շրջվել, այսինքն՝ էլի վերադարձել ենք նույն կետի՞ն, գուցե տիկին Հակոբյանը նկատի է ունեցել 180 աստիճա՞նը: Իսկ եթե ոչ, հարց է ծագում, ինչո՞ւ են մարդն ու կինն այսքան տարբեր միջավայրերում ապրում: Փաշինյանն ասում է, թե անորոշ աշխարհում ենք, ամեն ինչ նոր է, կինն էլ, թե` վերադարձել ենք նույն կետին: Վերջապես կողմնորոշվեք` որտե՞ղ ենք հիմա մենք, ու՞ր եք մեզ տանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: