Մարտի 22-ին, բացի վարչապետի հայտարարած 4 դեպքից, նոր դեպքեր չեն հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 194 է
Մարտի 22-ին կորոնավիրուսի 4 դեպք է հաստատվել։ Այսպիսով վարակվածների թիվը 194 է։
«Կորոնավիրուսով վարակվածներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք: Հաստատված դեպքերի հիմնական մասը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Մինչ օրս բուժվել է 2 քաղաքացի»։