Ֆիլ Նևիլը ժամանակավորապես կգլխավորի Վալենսիան
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նեւիլը ժամանակավորապես գլխավորելու է իսպանական «Վալենսիան» այն բանից հետո, երբ նոյեմբերի 30-ին պաշտոնից հեռանալու մասին հայտնել է Նունու Էշպիրիտու Սանտուն: Նման տեղեկություն տարածել է «Marca»-ն։
Նեւիլը Սանտուի օգնականն է եղել ընթացիկ մրցաշրջանում։ Նրա գլխավորությամբ «չղջիկներն» առաջին հանդիպումը կանցկացնեն դեկտեմբերի 2-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վալենսիան» կարող են գլխավորել Միքայել Լաուդրուպը կամ Ֆրանկ Ռայկարդը։