Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի
Հասարակություն

Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ դասախոսություն է կարդացել մի խումբ ուսանողների համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար:

Դասախոսությունը, որը նախագահին հիշեցրել է իր ուսանողության և դասախոսության տարիները ԵՊՀ-ում, Արմեն Սարգսյանը սկսել է այսօրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով.

«Մենք բոլորս ապրում ենք հատուկ ժամանակներ, երբ Հայաստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածվում է: Մեզնից յուրաքանչյուրը փորձում է ապրել ոչ թե ինքնամեկուսացված, այլ՝ պահպանելով որոշակի հանրային հեռավորություն ուրիշներից։ Ես կարծում եմ՝ որևէ մեկի համար հանրային հեռավորություն պահելը, իր աշխատանքի վրա կենտրոնանալն իրականում լավ բան է, հատկապես եթե երիտասարդ ես, եթե մտածելու, սովորելու շատ բան ունես»։

Հանրապետության նախագահը դասախոսության թեմայի համատեքստում անդրադառնալով համաճարակներին, ասել է, որ վերջին մի քանի հազարամյակում բազմաթիվ համաճարակներ են եղել, որոնք տարբեր բնույթ են ունեցել՝ և՛ բակտերիալ, և՛ վիրուսային։ Մինչև առաջին և երկրորդ հազարամյակը, քանի դեռ հակաբիոտիկները չէին հայտնաբերվել, բակտերիալ համաճարակների դեմ պայքարի մեկ ձև է եղել՝ հանրային հեռավորություն պահելը, այսինքն՝ ինքնամեկուսանալը։

«1665 թվականին հերթական բակտերիան, որ տասնամյակներ տարբեր անուններով պտտվում էր ամբողջ Եվրոպայում, հասել էր Լոնդոն, որտեղ սկսվեց այսպես կոչված լոնդոնյան համաճարակը, որը հարյուր հազար մարդկանց կյանք խլեց,-պատմել է Արմեն Սարգսյանը։ -Այդ համաճարակը տարածվեց նաև շրջակա քաղաքներում և հասավ Օքսֆորդ, Քեմբրիջ։ 1665 թ. օգոստոսի 8-ին Քեմբրիջի համալսարանը փակվեց։ Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի ուսանող էր Իսահակ Նյուտոնը, երիտասարդ 23 տարեկան ուսանող, որին հրատապ առաջարկեցին լքել համալսարանը։ Նյուտոնը քոլեջի ղեկավարությանը խնդրեց, որ քոլեջից մեծ քանակությամբ գրքեր տանի իր հետ և վերադարձավ իր հայրական տուն, որտեղ անցկացրեց մոտ մեկ տարի։ Մեկ տարի նա ինքամեկուսացված էր, համարյա տնից դուրս չէր գալիս, երբեմն հարևան զարդերի խանութից գնում էր փոքրիկ բյուրեղներ: Այդ մեկ տարվա ընթացքում Իսահակ Նյուտոնը հսկայական մտավոր գործունեություն ծավալեց, ժամանակն անցկացրեց կարդալով, առնվազն երեք ուղղությամբ հսկայական հաջողություններ ունեցավ: Մաթեմատիկայի հիմքերը՝ սկսած դիֆերենցիալ անալիզից, նաև Նյուտոնի անվան հետ են կապված: Երկրորդն օպտիկայի ոլորտն է. խանութից գնված բյուրեղներն օգտագործելով՝ նա առաջինը հայտնաբերեց, որ լույսը պարզ լույս չէ: Այն կազմված է բազմաթիվ գույներից, որոնք սպեկտոր են: Եվ երրորդը. լեգենդ կա, որ ձգողականության տեսությունը հենց ա՛յդ ժամանակ ձևավորվեց Նյուտոնի մոտ, և դա կապում են նրա հայրական տան խնձորի ծառի հետ։

Իսահակ Նյուտոնը վերադառնալով Քեմբրիջ, շատ արագ ուսանողից դարձավ պրոֆեսոր, հետո դարձավ նաև Թրինիթի քոլեջի ղեկավարը։ Այդ մեկ տարին շատ արդյունավետ էր Նյուտոնի համար»։

Անդրադառնալով ինքնամեկուսացման երևույթին, Հանրապետության նախագահն ասել է.

«Ինքնամեկուսացումը կամ տանը մնալը հատկապես այս պայմաններում հոյակապ հնարավորություն է մտածելու, սովորելու, ձեզ զարգացնելու, գուցե նաև Նյուտոնի նման հանճարեղ մտքերով վերադառնալու համալսարան»։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, նախագահն ասել է, որ այն հաղթահարելու ենք բոլորով միասին։«Լավ հիշեք, որ դրա համար ձեզնից յուրաքանչյուրը պետք է իր հստակ նպատակն ու ծրագիրն ունենա այս մեկ կամ մի քանի ամսվա համար, միաժամակ լինի կարգապահ,-նշել է նախագահ Սարգսյանը:– Կազմակերպվածությունը և կարգապահությունը շատ էական են։ Պատասխանատվության զգացումով վերաբերվեք ոչ միայն մեր երկրին, ազգին, այս առողջական մեծ խնդրին, այլ նաև ինքներդ ձեզ։ Ձեր ամենաթանկ արժեքներից մեկը ձեր ժամանակն է, և եթե մեկ ամիս տանն ես ու վիրտուալ ձևով կապված ես աշխարհի հետ, ապա դա պետք է լավագույնս օգտագործել»։ Շարունակելով կորոնավիրուսի թեման մեկտեղել ֆիզիկայի, մաթեմատիկայի հետ՝ նախագահն այն համադրել է աշխարհում տարածվող գլոբալ ռիսկերի հետ։ «Եթե խոսում ենք կորոնավիրուսի մասին և մեր հայացքն ուղղում ենք դեպի պատմությունն, ապա հայտնաբերում ենք, որ մասշտաբային հիվանդություններ եղել են բոլոր հազարամյակներում և տարել միլիոնավոր մարդկանց կյանքներ,-ասել է Արմեն Սարգսյանը։- Սակայն եթե հետ ենք նայում վերջին քսան, երեսուն, քառասուն տարիներին, կորոնավիրուսի նկատմամբ մեր վերաբերմունքը բոլորովին ուրիշ է։ Արդյո՞ք այդ վիրուսն է շատ տարբեր։ Այո, տարբեր է, որովհետև բոլոր վիրուսներն իրականում գոյություն ունեցող վիրուսների մուտանտներ են և նոր որակ են բերում իրենց հետ։

Այսօր աշխարհը շատ տարբեր է։ Այդ աշխարհի մասին ես երկար տարիներ մտածել եմ, փորձել եմ նույնիսկ մաթեմատիկա կիրառել այնտեղ, անվանում եմ քվանտային։ Քվանտային այն իմաստով, որ այսօրվա աշխարհում տեղի ունեցող պրոցեսները դասական չեն, որովհետև արագություններն են տարբեր, մենք շատ հաճախ շատ մեծ արագությամբ ենք տեղափոխվում։ Երկրորդը՝ մեր կոմունիկացիան լույսի արագությամբ է։ Երրորդը՝ քվանտային է այն իմաստով, որ հին մոտեցումները՝ լինի քաղաքականության, տնտեսության, հարաբերությունների մեջ, համարյա չեն աշխատում, նոր ձևեր են ստեղծվում։ Հետևաբար, գլոբալ ռիսկերը ևս ձեռք են բերում որոշակի քվանտային բնույթ, այսինքն՝ նրանք դասական իմաստով կանխատեսելի չեն։ Կանխատեսելի չէ, թե, օրինակ, եթե վիրուսը սկսում է Չինաստանում, հաջորդ երկիրը որտեղ է, օրինակ, Իտալիայում է կամ, ենթադրենք, Ֆրանսիայում։ Սրանից ամիսներ առաջ իմ ելույթներից մեկում երբ խոսում էի քվանտային աշխարհի մասին, օրինակ բերեցի, որ, եթե հիվանդություն է ստեղծվում, ենթադրենք, Չինաստանում, հաջորդ երկրները կարող են լինել, ասենք, Արգենտինան և Իտալիան։ Սա, իհարկե, կանխատեսում չէր, այլ՝ նույնպես քվանտային պրոցես։ Իհարկե, կարող եք սա կոնսպիրացիայի տեսություն սարքել, թե՝ ես գիտեի, որ Չինաստանում կլինի, կգա Իտալիա, բայց սա ընդամենը քվանտային պահվածք է»։

Հանրապետության նախագահն ասել է, որ իրենց պահվածքով քվանտային են նաև ֆինանսական ռիսկերն աշխարհում, քվանտային է նույնիսկ ահաբեկչությունը:

Նախագահի խոսքով՝ մենք եկել ենք նոր աշխարհ, որտեղ հիմնական ներդրումը նոր տեխնոլոգիաներն են, թևակոխել ենք մի նոր գործընթաց, որ նա անվանում է R-evolution, այսինքն՝ rapid evolution, այսինքն՝ ոչ թե փուլային անցումներ կլինեն, այլ՝ այդ փուլերը իրար կսերտաճեն, և կունենանք շատ արագ պրոցեսներ։

«Դրա արդյունքում այսօր ունենք տեխնոլոգիաներ, որոնք ընդամենը 10, 20 տարի առաջ ֆանտաստիկա էին թվում,-ասել է նախագահ Սարգսյանը։ – Մեր բոլորի համար զարգացման ճանապարհն այն է, որ տեսնենք, թե հաջորդ փուլը որն է։ Իսկ հաջորդ փուլն արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման հետ է կապված։ Հեղափոխությունները, որ մեզ սպասվում են բժշկության, գենետիկայի և մնացած ոլորտներում, լինելու են ֆենոմենալ, աներևակայելի։ Դրան մենք պետք է պատրաստ լինենք։ Մենք վաղվա համար ոչ թե պարզ ծրագրավորող պետք է պատրաստենք, այլ՝ մաթեմատիկոս մոդելավորողներ, որոնք կկարողանան մոդելավորել ապագան, մարդիկ, որոնք կարող են ամենաբարձր մակարդակով մոդելավորել և խնդիրներ լուծել։ Ուրախ եմ, որ դուք այն սերունդն եք, որ դրանով պետք է զբաղվի։

Ինքնամեկուսացումը կա, ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կրկնել այն ինչ, որ Իսահակ Նյուտոնն է արել»։

Դասախոսության ավարտին նախագահն առաջարկել է, որ ունկնդիրներից յուրաքանչյուրը մտածի և ինչ-որ ձևով կորոնավիրուսի հետ կապված մաթեմատիկական մոդելավորման խնդիր լուծի.

«Դուք կարող եք գրել ցանկացած խնդիր, որը կապված է գլոբալ ռիսկերի, դրա մոդելավորման հետ։ Կարող եք գրել 1 կամ 10 էջ։ Վերջնաժամկետը համարենք արտակարգ դրության ավարտը։

Կարծում եմ՝ սովորելու լավագույն ձևը քեզ տրամադրված ցանկացած գաղափար կամ նույնիսկ գրքում գրված բացարձակ ճշմարտությունը հարցականի տակ դնելն է։ Եթե էյնշտեյնը և Իսահակ Նյուտոնը կարողացել են, ինչու՞ դուք չեք կարող, ինչո՞ւ դուք չեք կարող հաջորդ քայլն անել»։