Էրդողանը սպասում է Պուտինի հետ հանդիպման հարցման պատասխանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական կողմից պատասխանի է սպասում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման իր հարցման համար: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Մենք դեռ առաջին օրը դիմել ենք բանակցությունների համար: Այժմ պատասխանի ենք սպասում»,- հայտարարել է Էրդողանը լրագրողներին Փարիզում հանդիպման ընթացքում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Փարիզի համաժողովի շրջանակներում Էրդողանի հետ Պուտինի հանդիպման մասին խոսք անգամ չի գնում: Նրա խոսքով` դեռ երկար ժամանակ, քանի որ ժամանակացույցում որևէ շփում նշված չէ: