Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը
Աշխարհում ավելի քան 200 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով` գրում է BNO News-ը:
Երկրներ, որտեղ կորոնավիրուսն ամենաշատն է տարածվել՝ Չինաստան (գրեթե 81 հազար), Իտալիա (ավելի քան 31 հազար), Իրան (ավելի քան 16 հազար), Իսպանիա (գրեթե 12 հազար) և Գերմանիա (գրեթե 10 հազար մարդ):
Միևնույն ժամանակ, մահացել է մոտ 8 հազար մարդ, առողջացել է ավելի քան 80 հազար հիվանդ: