Պուտին-Օբամա հանդիպումն ավարտվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել են Փարիզում ընթացող կլիմայի փոփոխության հարցով համաժողովի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Հանդիպումը տևել է կես ժամից ավել և ընթացել է փակ դռների հետևում: Ավելի վաղ Կրեմլում հայտնել են, որ Փարիզում ընթացող համաժողովի շրջանակներում Պուտինը չի հանդիպի Էրդողանի հետ: