Ինչպես է վարակը տարածվել արտադրամասում. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը
Մենք ասել ենք, որ արտադրամասը գտնվում է Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում՝ ԱՆ հսկողության տակ: Ցավոք, նա ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել: Այս մասին քիչ առաջ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ Շանթ հ/ը եթերում, անդրադառնալով հարցին, թե ինչպես է վարակը տարածվել արտադրամասում:
Փաշինյանը, նշեց, որ էթիկայից ելնելով՝ արտադրամասի և հիվանդների անունները չեն նշում: