Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի
Վազող տողեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանի հասցեին իրականությանը չհամապատասխանող եւ չստուգված տեղեկությունների հիմա վրա զրպարտություն հանդիսացող հայտարարություն էր տարածել, թե իբր Արամ Օրբելյանը, ով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով։

Վարչապետ Փաշինյանը կրկին առանց հիմքերի եւ տեղեկատվության աղբյուրը ստույգ նշելու հայտարարեց, թե «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»: Այս ելույթի նշված հատվածը կոչված է հիմնավորելու այնտեղ նշված ոչ պատշաճ վարքագիծը, եւ որպես հետեւանք հիմնավորելու քարոզարշավի ժամանակ «Այո»-ի մոտեցումը:

Հաշվի առնելով նշվածը, Արամ Օրբելյանը դիմել է դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հերքելու եւ բարոյական վնասի դրամական փոխհատուցման պահանջով: Արամ Օրբելյանին ներկայացնում է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականի հունվարի 30-ին հանրային հեռուստատեսության «Լուրերի գլխավոր թողարկման» ընթացքում նմանատիպ (բայց ոչ նույնական) պնդումներով հաղորդում էր հեռարձակվել, ինչի առնչությամբ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու եւ վնասի հատուցման պահանջով դիմել էր դատարան։

Ընդ որում, մինչեւ այս հայցով դատարան դիմելը, փաստաբանը գրավոր դիմել էր եւ Ազգային Անվտանգության Ծառայությանը եւ Հանրային հեռուստատեսության տնօրինությանը՝ խնդրանքով իրեն տրամադրել հաղորդման համար հիմք հանդիսացած տեղեկությունները, դատավարական փաստաթղթերի պատճենները։ Հանրային հեռուստատեսության գրությունն այդպես էլ մնաց անարձագանք, իսկ Ազգային Անվտանգության ծառայությունից Արամ Օրբելյանին պատասխանել էին՝

«ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի 1 -ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով կայացվել է քրեական գործը հարուցելը մերժելու մասին որոշում՝ ՀՀ ՊՊԳՎ կարեւորագույն օբյեկտների եւ հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ոստիկանների արարքներում հանցակազմի բացակայության պատճառով: Նշված որոշմամբ Ձեր գործողություններին իրավաբանական գնահատական չի տրվել»։

Նշված գործով դատարան դիմելը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, եւ սոցիալական մեդիայում եւ դարձել լայն քննարկման առարկա:

Չնայած նշվածին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չսպասելով համապատասխան գործով դատարանի որոշման, կամ առանց հավելյալ ստուգում իրականացնելու, կրկին վերարտադրել է Արամ Օրբելյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչով կրկին զրպարտել է Արամ Օրբելյանին:

Չստուգված, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ՝ զրպարտչական տեղեկություններ տարածելը արատավորում է ոչ միայն միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արամ Օրբելյանի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը, այլեւ վնասում է «Կոնցեռն Դիալոգ»՝ միջազգային ասպարեզում ճանաչում ունեցող փաստաբանական ընկերության գործարար համբավին:

Կրկին հիշեցնում ենք, ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի ուժով, «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է», իսկ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:» Հորդորում ենք բոլորին, ձեռնպահ մնալ որեւէ անձի պատվի եւ արժանապատվության նկատմամբ ոտնձգություններից, չտարածել չստուգված, ոչ հավաստի եւ արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:

Պահանջում ենք հանրային իշխանություններից կատարել իրենց սահմանադրական պարտականությունները՝ ձեռնարկել միջոցներ կանխելու եւ բացառելու անձի եւ փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու բոլոր փորձերը, ներառյալ փաստաբանի անձը արատավորող չստուգված, ոչ հավաստի եւ զրպարտություն հանդիսացող տեղեկատվության տարածումը»։