«Փորձում են ստեղծել սուպեր-վարչապետական համակարգ». իրավապաշտպան (տեսանյութ)
«Պառլամենտական կառավարման կարգ ունենալու համար , նախ պետք է պառլամենտ ունենանք: Հակառակ դեպքում, սահմանադրական փոփոխությունները կարող են ծանր հետեւանքներ ունենալ մեր պետության համար»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ որակյալ պառլամենտ չունենալու պայմաններում խորհրդարանական համակարգի գնալը չափազանց ռիսկային է և ստեղծվում է «սուպեր վարչապետական» համակարգ: Իրավաբանի դիտարկմամբ՝ սահմանադրական փոփոխությունները հանրությանը ոչինչ չեն տալու. ո’չ ընդունվելու , ո’չ էլ չընդունվելու պարագայում ոչինչ չի փոխվելու: Տիգրան Սարգսյանը հասարակությանը խորհուրդ տվեց իրավագիտակցությունը բարձացնելու համար ծանոթանալ սահմանադրության հին և նոր տարբերականերին , խմբեր կազմել և պայքարել իրավունքների համար, բայց թույլ չտալ , որպեսզի այս կամ այն քաղաքական գործիչները դիվիդենտներ շահեն:
Մանրամասները՝ տեսանյութում