Ամռանը Գարեթ Բեյլը կհեռանա «Ռեալ»-ից
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլն ամռանը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Մադրիդյան թիմի ղեկավարները Բեյլին բաց կթողնեն անվճար, քանի որ նրա նոր ակումբը դժվար թե ցանկանա պայմանագրով վճարել այն բարձր աշխատավարձը, որ ստանում է Բեյլը։
Այս մրցաշրջանում ուելսցին մասնակցել է 14 հանդիպման և դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։