100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 100.000 դրամ է փոխանցել` ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:
«Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
√ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։
√ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:
Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։
Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»։