Ըստ ամենայնի, շատերն են կորոնավիրուսով վարակված, սակայն դրա մասին չգիտեն․ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում շրջայց է կատարել խանութներով։ Նա անդրադարձել է նաև կորոնավիրուսի նոր դեպքերին և ասել․ «Սա իհարկե վատ լուր է, բայց նոր դեպքերը գրեթե ամբողջությամբ կապված են Էջմիածնի միջոցառման ու արտադրամասի հետ։ Այսօր մեր 72 դեպքերի 45%-ն Էջմիածինն է, և 25%-ն արտադրամասը, այսինքն ընդհանուր դեպքերի 70%-ը սրանց հետ է կապված»։
Փաշինյանի խոսքով, իրավիճակը վերլուծելով պարզ է դառնում, որ այս ընթացքում մեծ հավանականություն կա, որ բազմաթիվ մարդիկ ըստ ամենայնի վարակված են կորոնավիրուսով, սակայն դրա մասին չգիտեն։
«Ըստ ամենայնի կան բազմաթիվ մարդիկ, որ վարակվել են կորոնավիրուսով, բուժվել են, սակայն դրա մասին չգիտեն։ Մեր դեպքերի 90%-ը կամ ջերմություն չունի կամ 37 և ցածր ջերմություն ունի, այսինքն մենք կարող ենք նույնիսկ չնկատել, որ կորոնավիրուսով հիվանդ ենք, հետո լավանանք ու մեր կյանքում ոչինչ տեղի չունենա»,-ասաց վարչապետը։