«Իշխանություններն ասում են՝ արի մեր կողքը կանգնիր եւ մեզ հետ աշխատիր». Միքայել Մելքումյան
Եթե չես վստահում, չի նշանակում, որ պետք է դեմ քվեարկես: Այս համոզմունքին է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ծովագյուղցիների հետ հանդիպմանը նա նկատեց, որ սա միայն իշխանության նախաձեռնությունը չէ:
«Սահմանադրական փոփոխությունները պաշտպանում են նաեւ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: Պաժառ չի, որ որոշ քաղաքական ուժեր դեմ են արտահայտվում»,- ասել է Միքայել Մելքումյանը:
Բացատրելով, թե ինչու պետք է «այո» ասել Սահմանադրությանը և ինչու չպետք է հետևել ընդդիմության «ոչ»-ին, ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ Սահմանադրական փոփոխությունների դեպքում կառավարումն առավել մրցակցային կլինի:
«Ընդդիմությունը գործառույթներ է ստանում. իշխանություններն ասում են՝ արի մեր կողքը կանգնիր եւ մեզ հետ աշխատիր»,- ասաց Միքայել Մելքումյանը: