Սամուել Ումտիտին ամռանը կարող է հեռանալ «Բարսելոնայից»
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։
Այս մասին տեղեկանում ենք Sport.es կայքից։ Կատալոնական ակումբը մտադիր է ձախ կենտրոնական պաշտպանին փոխարինել ավելի երիտասարդ ու քիչ վարձատրվող ֆուտբոլիստով։
Հիշեցնենք, որ Ումտիտին կատալոնական ակումբ եկավ 2016 թվականին «Լիոնից»՝ 25 միլիոն եվրոյով։