Շնչառական ապարատներ ներմուծելու կարիք չունե՞նք. Լուսինե Բադալյանը՝ վարչապետին (տեսանյութ)
Այսօր՝ մարտի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ Հայաստանում հատուկ դրություն հայտարարելու մասին:
«Հարկադիր պարապուրդի դեպքում պետական աշխատողները աշխատավարձ ստանալո՞ւ են, թե՞ ոչ»,- վարչապետին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ ակնկալելով ուղիղ պատասխան:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև՝ քանի՞ շնչառական ապարատ կա երկրում, կարի՞ք չունենք շնչառական ապարատներ ներմուծելու:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ բյուջետային աշխատողները լիարժեք աշխատավարձ կստանան:
Մանրամասները՝ տեսանյութում: