Մեկուսացվածների թիվը եղել է 380, սակայն մինչև օրվա վերջ կարող է հասնել 420-430. Արսեն Թորոսյան
Առավոտվա դրությամբ մեկուսացվածների թիվը եղել է 380, սակայն մինչև օրվա վերջ կարող է հասնել 420-430: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին հասնում է 30-ի, բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար, միայն երկուսի մոտ թոքաբորբ կա: Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Կա մեկ բուժված»,- ասաց Թորոսյանը հավելելով, որ այս պահին կա 20 քաղաքացի, ովքեր թեստ են անցել ու պատասխանի են սպասում.
«Բայց թիվն ավելանալու է, հնարավոր է հասնի մինչև 50-60-ի»,- ասաց Թորոսյանը։