Էջմիածնի քաղաքապետարանը տնտեսվարողներին հատկացնում է ախտահանիչ միջոցներ (ֆոտո)
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում Էջմիածնի քաղաքապետարանը տնտեսվարողներին հատկացնում է ախտահանիչ միջոցներ՝ իրենց սպասարկման տարածքները պարբերաբար ախտահանելու համար: Այդ մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից։
«Քաղաքապետարանը հորդորում է լինել զգոն ու համախմբված՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը թե՛ սեփական անձի, թե՛ մեր շրջապատի նկատմամբ»։