«Ըտենց «ուվերեննի» մի ասա»․ Փաշինյանն արձագանքեց Ավինյանին, երբ նա հիշեցրեց, որ կորոնավիրուսից հետո կյանք կա
Կորոնավիրուսից հետո կյանք կա։ Այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների քննարկման ժամանակ։
Նկատենք, որ կառավարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել է մինչև ապրիլի 16-ը՝ մեկ ամիս ժամանակով, արտակարգ դրություն հայտարարել երկրում ու սահմանափակել մուտքերն ու ելքերը։
Առաջարկների ժամանակ Տիգրան Ավինյանը նկատեց, որ չպետք է մոռանալ, որ կորոնավիրուսից հետո կա կյանք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ըտենց «ուվերեննի» մի ասա»:
Բոլորը ծիծաղեցին, իսկ Տիգրան Ավինյանը հայտարարեց․
«Միանշանակ, միանշանակ կա կյանք և և պետք է ապահովել այդ կյանքի բնականոն հունը»։