Բանկերի հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որ վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ. Փաշինյան (տեսանյութ)
Կենտրոնական բանկը դեռևս երկուշաբթի դիմել է առևտրային բանկերին` առաջարկելով վերանայել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման ժամկետները` պայմանավորված կորոնավիրուսով: Այս մասին ֆեսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա վստահեցմամբ` նշված փոփոխությունների արդյունքում բանկերի հաճախորդների վարկային պատմությունները չեն վատանա, ինչպես նաև՝ վերջիններս կունենան անհրաժեշտ ռեսուրս հնարավոր ժամանակավոր խնդիրները հաղթահարելու համար:
«Բանկերը իրենց հաճախորդներին անհատական մոտեցում կցուցաբերեն»,-վերահաստատեց վարչապետը: